ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապարանի համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ապարանի համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Ապարանի բաժին են տեղափոխել 52-ամյա Գևորգ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: