ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում

ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում

Մարտի 23-ին ՌԴ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն։ Քննարկվել են այս տարվա օգոստոսին Ղազախստանում անցկացվելիք՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի նախնական օրակարգով նախատեսված առաջարկները։
Խորհրդակցության ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել Հայաստանում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրները։ Անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության կազմում գործող նորաստեղծ բաժնին, որը մասնագիտացած է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։ Արա Սարգսյանը շեշտել է նաև, որ 2023 թվականը Հայաստանի ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։ Ելույթից հետո ակտիվ քննարկում է ծավալվել բարձրացված խնդրի շուրջ, որը տարածում է ստանում ոչ միայն Հայստանում։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կազմակերպված հանցավորության այլ դրսևորումներին և դրանց դեմ համատեղ արդյունավետ պայքարին վերաբերող հարցեր։