ԱՊՀ ՆԳ նախարարների խորհդի նիստ Տաշքենդում
Քիչ առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սկսվեց ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներ և կազմակերպչական բնույթի հարցեր: