ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշտարակի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշտարակ քաղաքի հասցեներից մեկում 37-ամյա տղամարդը առանց լիցենզիայի ծխախոտի խմբաքանակ էր ձեռք բերում և վերավաճառում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները նույն օրը Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդուն։ Նա հայտնել է, որ շուրջ երեք ամիս ձեռք է բերում և վերավաճառում առանց լիցենզավորման տարբեր ապրանքանիշի ծխախոտ, իսկ վերջին խմբաքանակը ձեռք էր բերել մոտ երեք օր առաջ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մարտի 13-ին նշված հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանց լիցենզավորման 187 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: