ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ձկնորսություն Արփա գետում

Ապօրինի ձկնորսություն Արփա գետում

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում: Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ հայտնել է, որ էլեկտրական պարագաներն իրենն են, ձկները ինքն է որսացել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած 53-ամյա վայքեցուն հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: