Ապօրինի արտադրություն և առևտուր՝ Ռուսաստանում
10.06.2016 10:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 9-ին, ժամը 19.15-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն, ով մայիսի 3-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի մեղադրանքով /ապօրինի արտադրություն և առևտուր/:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: