Ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտումները շարունակվում են
01.12.2012 12:07
Ապօրինի ծառահատում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի մարզային քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գետահովիտ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 1979 թ. ծնված Վահագն Ադամյանը հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության Դպրաբակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից ապօրինի հատել է զգալի չափերի հասնող՝ 2 հաճարենի, 1 հացենի և 1 կաղնի ծառեր:
Ապօրինի անտառահատման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: