ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի անտառահատում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության  Վանաձորի բաժնի ծառայողները  Նարեկացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են 1992 թ. ծնված Վահան Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ:
Պարզվել է, որ Վահան Մ.-ն «Հայանտառ»-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի տարածքից նույն օրը հատել է  կաղնի և բոխի ծառեր:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: