Ապօրինի անտառահատում
21.11.2012 10:55
Ապօրինի ծառահատում
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության և քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ 1971 թ. ծնված Ռազմիկ Բ.-ն մարտի 23-ին «Հայանտառ»-ի Սևքարի անտառտնտեսության Կիրանցի անտառամասից ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենի և հացենի ծառեր:
Պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափերը պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: