ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով

Մարտի 26-ին, ժամը 21.55-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայից, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ին, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ին և 1978 թ. ծնված Դավիթ Մ.-ին` «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով:
Դավիթ Մ.-ի մոտից հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության ատրճանակ` պահունակով` լիցքավորված 7.65 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է չպարզված տիպի ատրճանակ, «Valter» տեսակի գաղտնի փականով դանակ` 8 սմ շեղբի երկարությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: