1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել՝ արձանագրելով ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարզային վարչությունում արձանագրվել է հրացանի, նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Հրացանի, նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող հրացանների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Մարտունու բաժնում: Արդյունավետ էր նաև Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. ակոսափող հրազենի, ականանետի արկերի, ականների, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ Գեղարքունիքի մարզի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտների, ինչպես նաև ինքնաձիգի պահունակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ճամբարակի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: