ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության մարզային ստորաբաժանումներում

Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և «Շմայսեր» ինքնաձիգների, հրթիռանետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր՝ շնորհիվ բաժնի օպերլիազորների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնում։ Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Արթիկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 69-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Անիի բաժնի ոստիկանները. արդյունքը՝ հրացանի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի կամավոր հանձնում։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են առանց խզակոթի գնդացիրի և փամփուշտների, իսկ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ հրացանի և պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունիի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև ՊՊԳՎ Մարտունիի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է հրացանի և տարբեր տեսակի ու նշանակության զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ Բնակչության շրջանում արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գավառի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել են տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: