ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածները ձերբակալվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 7-րդ զանգվածի թիվ 37 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված  Գուրգեն Թ.-ին և 1970 թ. ծնված Էդիկ Չ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել է 5 մլ-անոց դատարկ  ներարկիչ` յուրահատուկ հոտով, ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի հետևի հատվածի  դարակից՝ 3 մլ-անոց մեկ այլ ներարկիչ` յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Նույն տեղից հայտնաբերվել է նաև  «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Ոստիկանները նույն օրը գիշերը, ժամը 01.30-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Ն. Ստեփանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված  Արման Հ.-ին:
Գուրգեն Թ.-ն,  Էդիկ Չ.-ն  և Արման Հ.-ն ձերբակալված են:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: