1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողների հետ համատեղ, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, իր «Մերսեդես E-500» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1982 թ. ծնված  Էդգար Հ.-ին, որի մոտ, խուզարկությամբ, հագի սպորտային համազգեստի  գրպանից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային պարկի մեջ լցված սպիտակադեղնավուն փոշենման զանգված` ընդհանուր 39.3 գ, վերնաշապիկի  գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 պարկ, որոնց մեջ լցված էր կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով չորացված բույսերի 7.5 գ զանգված, իսկ ավտոմեքենայի զննությամբ, սրահի առջևի նստատեղերի արանքում գտնվող պահեստատուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային 3 պարկ, որոնց մեջ լցված էր կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով չորացված բույսերի զանգված`   5.8 գ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: