ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով

Հուլիսի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Գետափնյա փողոցի վերջնամասից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սամվել Պ.-ին, որի անձնական խուզարկությամբ վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է անձեռոցիկի մեջ փաթաթված կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված:
Սամվել Պ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը մի քանի օր առաջ քաղել է Շամախյան թաղամասի վերջնամասի գոմերի մոտակայքից, մանրացրել, չորացրել է, հետագայում իր կողմից օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: