ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպիտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Սպիտակի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրին ապրիլի 27-ին: Այդ օրը, ժամը 21.15-ին, մի հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում ոստիկանները ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Սպիտակի բաժին տեղափոխեցին Աբովյան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի: 28-ամյա աբովյանցու ձեռքի տոպրակում կար երկու փաթեթ, որոնց վերաբերյալ նա հայտնեց, որ դրանցում մարիխուանա է: Հետագա բացատրական աշխատանքի արդյունքում նա բեռնախցիկից ներկայացրեց մեկ այլ տոպրակ, որի մեջ կար տարբեր գույների 89 փաթեթ` ընդհանուր մոտ 147 գրամ քաշով: Նա հայտնեց, որ այդ փաթեթներում էլ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` նույն հավելվածով դրանք իրացնելու նպատակով: Ըստ նրա` մարիխուանայով յոթ փաթեթ իրենք արդեն տեղադրել են Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: