ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

15.03.2023 14:46 ՃՏ պատահարներ

Գավառի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սարուխան գյուղի 42-ամյա մի բնակիչ ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում: Մարտի 7-ին նրանք կասկածվողին հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին: 42-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Բացի այդ, տղամարդն իր առանձնատան տանիքից ոստիկաններին ներկայացրեց մոտ 800 գրամ քաշով կանեփի բույսեր, ալյումինե տարա և թղթե փաթեթ՝ լցված կանեփանման զանգվածով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: