ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։ Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ՈւԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված էին ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված էր 2 խորանարդ մետր փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները։ Նրանք մարտի 1-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված 2 խորանարդ մետրից ավելի փայտանյութով՝ դարձյալ առանց փաստաթղթերի։ Երեք դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: