ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Դսեղ գյուղում

Հունվարի 23-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում ապօրինի փայտ են բարձում ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 17.30-ին, Դսեղ գյուղից ոստիկանություն է տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Վ.-ի վարած «Կամազ-53202» մակնիշի ավտոմեքենան` 30 խմ փայտանյութով, որի համար Արթուր Վ.-ն համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: