ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Հաղարծինում

Նոյեմբերի 12-ին, ժամը 16.20-ին,  ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյուզ» կոչվող անտառամասում ծառեր են հատում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարեն Գ.-ն նշված պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է «ղաժի» տեսակի 8 ծառ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հատված ծառերն ի պահ են հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: