ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում

Ապրիլի 12-ին  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնից ոստիկանության Վանաձորի բաժնում գրություն էր ստացվել, որ ս/թ մարտին իրենց աշխատակիցները Դարպաս գյուղի հյուսիս-արևելյան մասում` Վանաձոր քաղաքի վարչական տարածքում, հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված,  տարբեր տեսակի և տրամագծի  111 ծառ:
Փաստի առթիվ օգոստոսի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական  գործ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. սեպտեմբերին, 1989 թ. ծնված  Ջիվան Ս.-ն, Փամբակ գետի ափամերձ տարածքում գտնվող   տարածքից կտրել և սայլակով տեղափոխելով` գաղտնի հափշտակել է 10 ուռենի /1,27 խմ/:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: