Ապօրինի ծառահատում «Ծտի աղբյուր» հանդամասում
Սեպտեմբերի 24-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թումանյան կայարանի պերոնի մոտ բենզասղոցով փայտ են կտրում և անհանգստացնում բնակչությանը:
Մեկնած օպերատիվ խումբը Թումանյան կայարանի երկաթգծի կառամատույցի վրա հայտնաբերել է մոտ 50 սմ խորանարդ փայտանյութ, որը պատկանել է Ձորագետ գյուղի 57-ամյա մի բնակչի: Նա չի ներկայացրել փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ այն նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, պատրաստել է ինքը՝ «Ծտի աղբյուր» հանդամասից բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 քամատապալ ծառ:
Փայտանյութը ի պահ է հանձնվել Ձորագետ համայնքի ղեկավարին:
Բենզասղոցը առգրավված է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: