Ապօրինի ծառահատում՝ «Դիլիջան» ազգային պարկից
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին, ժամը 01.05-ին, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով:
Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկին:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: