ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հատել է տարբեր տեսակի ծառեր

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, «Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժին գրությամբ ստացվել են անտառխախտման արձանագրություններ, որ նույն անտառտնտեսության «Եղեգնուտի» անտառպետության թիվ 3 և թիվ 4 պահաբաժիններում   կատարված ստուգմամբ հոկտեմբերի 12-ին հայտնաբերվել է  անհայտ անձանց կողմից ապօրինի հատված   տարբեր տեսակի և տրամաչափի ծառերի 11 կոճղ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքից 1990 թ. ծնված  Արտուր Պ.-ն  հոկտեմբերի 10-ին ձեռնասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տեսակի 7 ծառ, մի մասն իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ, իսկ մնացածը հոկտեմբերի 22-ին, ժամը 17.25-ի սահմաններում, տեղափոխելիս Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: