1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի հրազենի կամավոր հանձնումները շարունակվում են

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը, ինչի արդյունքում մայրաքաղաքի Օհանովի փողոցի մի բնակիչ ոստիկանության Մալաթիայի բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա՝ բերել էր Արցախից։ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ինքնաձիգը Եղեգնաձորի բաժին բերած տղամարդու հայտնածով՝ այն բերել էր Արցախից։ «ՏՕԶ» տիպի երկփողանի հրացանն ու փամփուշտներն էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի մի բնակիչ։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները։ Արգել գյուղի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է գործարանային արտադրության ատրճանակ ու որսորդական հրացան։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: