ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Էրեբունու բաժնում՝ բաժնի քրեական հետախույզների միջոցառումների շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նոր Նորքի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։  «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Շենգավիթի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: