ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները Վերին Դվին գյուղում ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Վերին Դվին գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Ոստիկաններն այցելեցին 53-ամյա տղամարդու տուն: Տանտերը ոստիկաններին ներկայացրեց առանց համապատասխան փաստաթղթերի «ԻԺ-17» տեսակի 16 մմ տրամաչափի հրացան: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: