Գողություն՝ խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
11.10.2016 10:21
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել 1986 թ. ծնված Ս.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու մասին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հոկտեմբերի 7-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: