Ապօրինի ծառահատման բացահայտում Լոռիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05.09.2019 15:23
Ապօրինի ծառահատում
Սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները, Դեբեդ գյուղի 57-ամյա բնակչի ավտոտնակի վերևում հայտնաբերել են շուրջ 4 խմ փայտանյութ։ Տղամարդը հայտնել է, որ օգոստոս ամսվա սկզբին Դեբեդ գյուղի տարածքի հանդամասերից մեկում բենզասղոցով հատել է կանգուն մեկ ծառ ու ճյուղեր, ապա փայտանյութը մասնատել և տուն է տեղափոխել։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: