ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման համար անտառապահին 100 հազար դրամ էր տվել

Ապօրինի ծառահատման համար անտառապահին 100 հազար դրամ էր տվել

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 5-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի 69-ամյա մի բնակիչ, առանց համապատասխան փաստաթղթերի ծառահատում կատարելու համար, հունիս-օգոստոս ամիսներին «Սևքար անտառտնտեսության» Աչաջրի անտառպետության անտառապահին յուրաքանչյուր անգամ վճարել է 10 հազար դրամ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում լուսաձորցի տղամարդը Աչաջրի անտառպետության անտառապահի վերահսկողության տակ գտնվող պահաբաժնից ապօրինի հատել է տարբեր տեսակի թաց կանգուն 50 ծառ և իր «ԳԱԶ-66»-ով տեղափոխել է փայտանյութը և անտառապահին որպես կաշառք տվել է ընդհանուր 100 հազար դրամ:
Անտառապահը ձերբակալվել է:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: