Ապօրինի արդյունահանվել է ավազակոպճային խառնուրդ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սահմանափակ պատասխատվությամբ ընկերություններից մեկի տնօրինությունը կամ իրավասու անձինք, առանց հատուկ թույլտվության, ընկերությանը պատկանող Սիս բնակավայրի հասցեներից մեկում նոյեմբերի սկզբից մինչ օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում։ Արդյուքում ապօրինի արդյունահանել են շուրջ 510 բեռնատար ավազակոպճային խառնուրդ, տեղափոխել ընկերությանը պատկանող ավազի լվացման և տեսակավորման կետ, ապա իրացրել տարբեր ընկերությունների՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոնից ավելի վնաս։
Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: