Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։
Մարտի 30-ից ապրիլի 5-ը արձանագրվել է 30-ից ավելի բացահայտում։
Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Նոր Նորքի,Արաբկիրի, Մալաթիայի և Շենգավիթի բաժինների, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով մեթամֆետամինի, շոկոյի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ, կանեփի սերմեր, քացախաթթվի անհիդրիդի նմանվող լուծույթ։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: