Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։
Ապրիլի 6-ից 11-ը արձանագրվել է 30-ից ավելի բացահայտում։
Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Նոր Նորքի, Արաբկիրի, Մալաթիայի և Շենգավիթի բաժինների, ինչպես նաև Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով ափիոնի, մեթամֆետամինի, շոկոյի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ, մեթադոնի լուծույթ, կանեփի սերմեր, դեղահաբեր։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: