ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Քարինջ գյուղում

Ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, հուլիսի 15-ին ոստիկանության Թումանյանի բաժին ստացված տեղեկության համաձայն, նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Քարինջ գյուղի հարակից «Ջաղացի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են ծառի հատված 2 կոճղեր, իսկ դրանց շրջակայքում՝ մանրացված շուրջ 4,5 խմ փայտանյութ, որոնց մոտ գտնվող Քարինջ գյուղի 22-ամյա մի բնակիչը հայտնել է, որ փայտանյութը նույն օրը առավոտից մինչև կեսօր պատրաստել է ինքը՝ առանց համապատասխան թույլտվության, բենզասղոցով ապօրինի հատելով 1 կանգուն, 1 քամատապալ լորենի:
Նշված փայտանյութը տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: