Ապօրինի ծառահատում «Հազարափրկիչ» կոչվող տարածքում
Նոյեմբերի 18-ին Գորիսի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ «Հազարափրկիչ» կոչվող տարածքում իրականացվել է ապօրինի ծառահատում: Ստուգմամբ պարզվել է, որ Հարթաշեն գյուղի 44-ամյա մի բնակիչ ժամը 14.30-ի սահմաններում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է մեկ ծիրանենի և ստացված մեկ խորանարդ մետր փայտը փոքր տրակտորով տեղափոխել է Հարթաշեն:
Հարթաշենցի տղամարդը, բենզասղոցով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: Փայտանյութն ու տրակտորն ի պահ են հանձնվել Հարթաշենի վարչական ղեկավարին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: