Ապօրինի ձեռնարկատիրության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
22.10.2018 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2017թ. փետրվարի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: