ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 20-ին, ժամը 23.30-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգվել և բաժին է բերվել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը կես ժամ առաջ ձեռք է բերել Վանաձորում:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին Սպիտակի բաժնում վարորդը խոստովանել է, որ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից՝ ծառերը հատելով:
Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, 51-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:
Կրկին փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը հայտնել է, որ նախորդ երեկոյան Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում անտառից հավաքել է չորուկ փայտանյութ և բենզասղոցով հատել մեկ քամատապալ ծառ, որ տեղափոխի իր տուն:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: