ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման հետքերով

Ապօրինի ծառահատման հետքերով

Օգոստոսի 25-ին, ժամը 04-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները Օձուն գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Թումանյան համայնքի բնակիչ Սամվել Բ.-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 3 խմ փայտանյութով:
Սամվել Բ.-ն փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը օգոստոսի 5-ին բենզասղոցով կտրել, մանրացրել է Մարց գյուղի վերջնամասի «Բաղ» կոչվող հանդամասում գտնվող իր խոտհարքին հարակից անտառում` ծառերից թափված ճյուղերից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`