ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակական է

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Տավուշ գյուղի սկզբնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որի վարորդ 35-ամյա տավուշցին փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե կաղնի և թխկի տեսակի թաց կանգուն ծառերն ինքն ապօրինի հատել է «Նավուրի» անտառպետության մասնաճյուղից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: