Ապօրինի հատել է ուռենիներ
24.01.2018 14:59
Ապօրինի ծառահատում
Հունվարի 23-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Մարմարիկ գյուղի մոտակայքում` գետի ափին, ոստիկանության մի ծառայող նկատել է 1983 թ. ծնված Մուշեղ Կ.-ին, որը բենզասղոցով փայտանյութ է կտրել և բեռնել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան` չունենալով համապատասխան փաստաթղթեր: Մուշեղ Կ.-ն` իր ավտոմեքենայով` մոտ 0.7 խ/մ ուռենի տեսակի փայտանյութով բարձած, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված վայրից ապօրինի հատել է 2 ուռենի:
Վնասի չափը պաչզվում է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: