ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 4 անձ ձերբակալվել է. Քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։
Առինջ գյուղի մի բնակիչ դեկտեմբերի 8-ին իր արծաթագույն «Օպելով» մոտեցել է Երևան-Աբովյան խճուղու ավտոտեխսպասարկման կետի մոտ կայանված սև «Ռենջ Ռովերին»: Այդ պահին Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, իջնելով «Ռենջ Ռովերից»՝ նստել է «Օպելը»։ Ըստ իրավապահների տեղեկության՝ սևանցին մեքենայում թմրամիջոց է տվել առինջեցուն՝ Երևանի Լվովյան փողոցի բնակիչ, 41-ամյա տղամարդուն փոխանցելու համար։
Առինջեցի տղամարդը գնացել է տուն։ Որոշ ժամանակ անց «Մերսեդես» մակնիշի մեքենայով մոտեցել է վերոհիշյալ տղամարդը և վերցրել իրեն փոխանցված մեթամֆետամինը։
Միջոցառումը շարունակվել է Ավանի քրեական հետախույզների և պարեկների հետ համագործակցությամբ։ Ավանի Աշխաբադի փողոցում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, բաժանմունք է տեղափոխվել «Մեսեդեսի» վարորդը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,20 գրամ մեթամֆետամին, իսկ «Մերսեդեսի» խուզարկությամբ՝ մոտ 24 գրամ մարիխուանա։
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեկտեմբերի 15-ին առինջեցին իր «Օպելով» մոտեցել է գյուղի Մաշտոցի փողոցի մի տան, որտեղից դուրս եկել և մեքենան է նստել 42-ամյա տանտերը։ Նրանք միասին ուղևորվել են Երևանի Խուդյակովի փողոց, որտեղ վարկային կազմակերպությունում 42-ամյա տղամարդը փող է վերցրել ու տվել «Օպելի» տիրոջը: Նրան թողնելով իր տանը՝ «Օպելի» տերը մեկնել է Սևան քաղաքի Գայի փողոցում գտնվող 42-ամյա սևանցու տուն: Րոպեներ անց նա դուրս է եկել սպիտակ պոլիէթիլենային տոպրակը ձեռքին, նստել մեքենան և ուղևորվել Երևան: Սևան-Երևան ճանապարհին էլ, Հրազդանի մոտակայքում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով ավելի քան 30 գրամ մեթամֆետամին։ Ըստ հավաստի տեղեկության՝ հայտնաբերվածը նա պետք է փոխանցեր 42-ամյա համագյուղացուն։
42-ամյա առինջեցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են «ՏՕԶ»-ի 23 փամփուշտ, 4,38 գրամ ափիոն և «դիազեպամ» տեսակի 40 հոգեմետ դեղահաբ։ Նույն դեղահաբից հայտնաբերվել է նաև «Օպելի» տիրոջ տան խուզարկությամբ, ինչպես նաև՝ չորս սրվակ։
Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: