1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում  արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: