1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աջակցություն գյուղական համայնքներին. չգրանցված զենքերը օրինականացնելու գործընթացը լինելու է շարունակական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աջակցություն գյուղական համայնքներին. չգրանցված  զենքերը  օրինականացնելու գործընթացը լինելու է շարունակական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում  հավաքված գյուղացիները եկել էին ստանալու իրենց՝ արդեն օրինական ձեւակերպված հրացանները: Մարդիկ կամավոր  ոստիկանություն էին ներկայացրել իրենց տներում սերնդեսերունդ պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացանները եւ այժմ դրանք հետ էին ստանում արդեն օրինական ձեւակերպումով: 
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը հանդիպման մասնակիցներին հիշեցրեց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք գյուղական  համայնքների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ  նշել էր, որ գյուղացու ունեցվածքը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու խնդիրը նաեւ հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է, եւ նա ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: 
Ոստիկանության պետը գյուղացիներին կոչ էր արել օրինականացնել չգրանցված զենքը, նշելով, որ ոստիկանությունն ամենայն աջակցություն կցուցաբերի այդ հարցում.  տարբեր հանգամանքներում ձեռք բերված  որսորդական հրացանները պետք է ըստ կարգի օրինականցվեն եւ ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանմանը:
Ոստիկանության պետի տեղակալ Ս. Աֆյանը դիմելով իրավագիտակցություն ցուցաբերած գյուղացիներին՝ ասաց, որ գործընթացը շարունակական է լինելու: Պետք է ըմբռնումով մոտենալ ոստիկանության հորդորներին, թաքստոցներից հանել եւ  օրինականացնել  զենքը: 
Ընդհանուր առմամբ, այդ օրը հանձնվեց օրինական ձեւակերպում ստացած 65 հրացան, կամավոր ներկայացված 8-ը որսորդական հրացանի օրինական ձեւակերպումն ընթացքի մեջ է: Ինչպես նշեց Սաշա Աֆյանը, տեղամասային տեսուչները բացատրական աշխատանքներ կտանեն զենքի հետ վարման կանոնների վերաբերյալ:
Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումը կարեւորեցին նաեւ  գյուղացիները,  նշելով, որ հանրապետության նախագահի եւ ոստիկանության պետի կողմից գյուղացիներին աջակցելու նման քայլը շատ գովելի է ու հատկապես մոտեցող ձմռան շեմին՝ առաջնահերթ: 
Հանդիպման ավարտին ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգեւատրված   Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանին, Հասարակական կարգի ապահովման վարչության  բաժնի պետ Տիգրան Ամիրյանին եւ ոստիկանության Արագածոտնի  մարզային վարչության ավագ տեսուչ Պարույր Օհանյանին մեդալներ հանձնեց ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը: