«ԲՄՎ»-ի վարորդը և 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Պեմզաշեն գյուղում բախվել է քարե պարիսպի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները, որոնցից մեկը՝ դպրոցական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: