ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով ապօրինի ծառահատումներ

Ոստիկանության կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության  և Իջևանի բաժնի ծառայողները  պարզել են, որ 1978 թ. ծնված Սասուն Մ.-ն ս/թ նոյեմբերին «Հայանտառ»-ի Սևքարի անտառտնտեսության մի անտառամասից ապօրինի  հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ:
Պարզվել է նաև, որ 1960 թ. ծնված   Վարդգես Ռ.-ն նույն ժամանակահատվածում ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ, հաճարենիներ և հացենիներ, իսկ 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն   առանց համապատասխան փաստաթղթերի գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենու գերանափայտ:
Կատարվում է նախաքննություն:
Ապօրինի ծառահատման հետ կապված սակագնային վնասների և պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափերը պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: