ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առանձնատան դարպասը գողացողին հայտնաբերեցին

03.01.2015 13:54 Գողություն

Հունվարի 1-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ գտնվող առանձնատներից մեկի դարպասը գողացել են:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ին, Պռոշյան գյուղից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Մհեր Հ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: