ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մնաց առանց դիպլոմ

25.06.2014 10:49 Գողություն

Հունիսի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիսի քաղաքապետարանի մի աշխատասենյակից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է բանկային քարտ, կառավարման ակադեմիայի դիպլոմ և վկայական:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Հրաչ Ա.-ն, որը բերման է ենթարկվել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: