Առատ ձյուն է տեղացել. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն
29.11.2013 18:15
Հայտարարություններ և ծանուցումներ

Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաև Ապարան-Արագած ճանապարհահատվածում:
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ ոստիկանություն