Դանակահարություն Առատաշեն գյուղում
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է ժամը 10.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: