ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առգրավվել են հրացաններ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1942 թ. ծնված Նորայր Պ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և  5,56 մմ տրամաչափի  «ՏՕԶ» մարտական ակոսավոր հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նորայր Պ.-ն  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: